Հայաստանն առաջարկում է բացառությունների ցուցակում ընդգրկել 800 անուն ապրանք ՄՄ–ին անդամակցելու գործընթացի շրջանակներում. նախարար
10.02.2014,
14:22
Հայաստանն առաջարկում է բացառությունների ցուցակում ընդգրկել 800 անուն ապրանք ՄՄ–ին անդամակցելու գործընթացի շրջանակներում, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը «Արմենիա» հեռուստաալիքի Ռ–Էվուլյուցիա ծրագրին տված հարցազրույցում։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն առաջարկում է բացառությունների ցուցակում ընդգրկել 800 անուն ապրանք ՄՄ–ին անդամակցելու գործընթացի շրջանակներում, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը «Արմենիա» հեռուստաալիքի Ռ–Էվուլյուցիա ծրագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով` այդ ապրանքների ցուցակում ներառվում է, մասնավորապես, դեղորայք և ավտոմեքենաներ։ «Կարծում եմ, որ ավտոմեքենաները ներառվում են այսպես կոչված ապրանքների «զգայուն» խմբում», – ասել է նախարարը։
Նա նաև ավելացրել է, որ բենզինի թանկացում չի սպասվում ՄՄ Հայաստանի մուտքի դեպքում` հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը կհանի իր արտահանման տուրքերը։ «Խնդիր չի լինի նաև հացաբույսերի հետ կապված, քանի որ մենք ներկրում ենք դրանք հիմնականում Ռուսաստանից, ինչպես նաև որոշակի քանակությամբ` Ղազախստանից», – ասել է նախարարը։
Նա բացառել է այն բանի հավանականությունը, որ ՄՄ–ն կհրաժարվի բացառություններից` հօգուտ Հայաստանի։ Նախարարը նշել է, որ Երևանը որոշում է կայացրել մուտք գործել ՄՄ որոշակի պայմաններով։ «Այդ պայմաններում ներառված է ինչպես բացառությունները, այնպես էլ մաքսատուրքերում Հայաստանի մասնաբաժնի հետ կապված հարցերը։ Այս ամենը բանակցությունների առարկա է», – ասել է Ավանեսյանը։
Խոսելով ՄՄ Հայաստանի մուտքի համատեքստում հնարավոր գնաճի մասին` նախարարն ընդգծել է, որ տարբեր գնահատականներով` եթե Երևանը չստանա ոչ մի բացառություն, ինչին նա չի հավատում, ապա մաքսատուրքերի աճը բացարձակ թվերով կկազմի 140–145 մլն դոլար։
«Մեր ընդհանուր սպառումը կազմում է մոտ 10 մլրդ դոլար։ Պարզ հաշվարկով եթե բաժանենք այդ թվերը, ապա մենք կստանանք 1,45 տոկոսանոց գնաճ», – նշել է նախարարը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–