Գազպրոմն ավելացրել է մասնաբաժինը «ՀայՌուգազարդում»` 80 տոկոսից հասցնելով 100 տոկոսի
05.02.2014,
11:34
Գազպրոմն ավելացրել է մասնաբաժինը «ՀայՌուգազարդում»` 80 տոկոսից հասցնելով 100 տոկոսի։ Այս մասին նշվում է Գազպրոմի հաղորդագրության մեջ։ Մասնաբաժնի փոփոխության ամսաթիվն է 2014 թ.–ի հունվարի 21–ը, հաղորդում է ՌԲԿ–ն։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գազպրոմն ավելացրել է մասնաբաժինը «ՀայՌուգազարդում»` 80 տոկոսից հասցնելով 100 տոկոսի։ Այս մասին նշվում է Գազպրոմի հաղորդագրության մեջ։ Մասնաբաժնի փոփոխության ամսաթիվն է 2014 թ.–ի հունվարի 21–ը, հաղորդում է ՌԲԿ–ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարի 16–ին Գազպրոմը «ՀայՌուգազարդում» Հայաստանի 20 տոկոսանոց մասնաբաժնի գնման մասին պայմանագիր է ստորագրել։ Հաղորդվում էր, որ ձեռք բերված ձեռնարկությունը կվերանվանվի «Գազպրոմ Հայաստան»։
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանել էր, որ երկրի իշխանությունները որոշել են վաճառել «ՀայՌուգազարդ» ՓԲԸ–ի կապիտալում ունեցած բաժնետոմսերի 20 տոկոսը` նման կերպով մարելով Գազպրոմին ունեցած 155 մլն դոլարի պարտքը, որը ձևավորվել էր 2012 թ.–ին։
Հայաստանում բնական գազի սեփական արդյունահանումը բացակայում է, հանրապետության էներգետիկան գրեթե ամբողջովին կախված է գազի ներկրումից։ Գազի մատակարարումը մինչև Հայաստանի հետ սահման իրականացնում է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ–ն, սահմանին գազը գնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն։ 2013 թ.–ին «Գազպրոմ» խումբը Հայաստան է մատակարարել է 1,96 մլրդ խորանարդ մետր գազ։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտում։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահպանմամբ, տեղաբաշխմամբ և իրացմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գազատրանսպորտային համակարգերի և ստորգետնյա գազապահեստարանների վերականգնմամբ և ընդլայնմամբ։
2013 թ.–ի դեկտեմբերի ՌԴ էներգետիկայի նախարարության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև ստորագրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանների մասին միջկառավարական համաձայնագիրը։ Գազպրոմի և «ՀայՌուսգազարդի» միջև ստորագրվել է նաև Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման 2014–2018 թթ. պայմանագիրը, որի համաձայն` Գազպրոմը կապահովի մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, որի արժեքը կսահմանվի գազի ռուսական գնագոյացմանը կից գնի բանաձևին համապատասխան։–0–