Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար–մայիսին ավելացել է 86,9%–ով` գերազանցելով 7,3մլրդ դոլարը
27.06.2023,
14:16
Հաշվետու տարվա մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, այս ցուցանիշն աճել է 2,3%-ով, իսկ անցած տարվա մայիսի համեմատ՝ 50,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./ԱՌԿԱ//. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2023 թվականի հունվար-ապրիլին կազմել է շուրջ 7337,8 մլն դոլար, ինչը 86,9 տոկոսով գերազանցում է 2022 թվականի հունվար-մայիսի ցուցանիշը, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ, հաշվետու տարվա մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, այս ցուցանիշն աճել է 2,3%-ով, իսկ անցած տարվա մայիսի համեմատ՝ 50,5%-ով։ 2023 թվականի հունվար-մայիսին դրամով արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2863.2 մլրդ դրամ։
2023 թվականի հինգ ամիսներին Հայաստանից արտահանումը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 93,3%-ով՝ կազմելով 2689,6 մլն դոլար։ Մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 47,6%–ի աճ։ Դրամով արտահանումը 2023 թվականի հունվար-մայիսին կազմել է 1049,9 մլրդ դրամ։
Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4648,2 մլն դոլար՝ 2022 թվականի հունվար-մայիսի համեմատ գրանցելով 83,3 տոկոս աճ։ Այս տարվա մայիսին ներմուծումն աճել է 52,1%-ով մեկ տարվա ընթացքում։ Դրամով ներմուծումը հինգ ամսում կազմել է 1813,3 մլրդ դրամ։–0–