Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ապօրինի եկամտի չափը` շուրջ 8մլն դրամ. մարտի 1-ից 15-ն կազմվել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ

17.03.2023, 13:47
ՊԵԿ–ը ներկայացնում է մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հարկային իրավախախտումների խափանման և բացահայտման ուղղությամբ միջոցառումների արդյունքները
Ապօրինի եկամտի չափը` շուրջ 8մլն դրամ. մարտի 1-ից 15-ն կազմվել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

12 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3,442,415 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 7,000,000 ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։

5 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ․ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 8,124,340 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 4,642,170 ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։

3 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 4,400,000 ՀՀ դրամ։ Ներկայացվում է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպք։–0–