Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի սպառողների ասոցիացիան կդիմի ՏՄՊՊՀ մարտի 8–ին ծաղիկների թանկացման պատճառներն ուսումնասիրելու պահանջով

10.03.2014, 14:24
Հայաստանի սպառողների ասոցիացիան կդիմի  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)` մարտի 8–ին ծաղիկների թանկացման պատճառներն ուսումնասիրելու պահանջով, տեղեկացրել է ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։

Հայաստանի սպառողների ասոցիացիան կդիմի ՏՄՊՊՀ մարտի 8–ին ծաղիկների թանկացման պատճառներն ուսումնասիրելու պահանջով
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների ասոցիացիան կդիմի  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)` մարտի 8–ին ծաղիկների թանկացման պատճառներն ուսումնասիրելու պահանջով, տեղեկացրել է ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։

«Կանանց տոնի նախօրեին մենք դարձանք ծաղիկների գների բարձրացման ականատեսը։ Այսպես, ամենահամեստ ծաղկեփնջի գինը, որը մինչ այդ արժեր մոտ 100 դրամ, տոնի նախօրեին հասավ 600 դրամի, իսկ այն ծաղիկները, որոնց հատը արժեր մոտ 300–400 դրամ, այդ օրերին թանկացավ` հասնելով հատի համար 1500 դրամի», – երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասել է նա։

Պողոսյանի կարծիքով` եթե ծաղիկների գների բարձրացումը պայմանավորված լիներ դրանց պակասով, ապա շահագրգիռ անձինք պետք է նախօրոք նախատեսեին տոնական օրերին ծաղիկների նկատմամբ պահանջարկի բարձրացումը և միջոցներ ձեռնարկեին հանրապետություն ծաղիկների ներկրման ավելացման ուղղությամբ։

Միաժամանակ ասոցիացիայի ղեկավարը ենթադրել է, որ գների բարձրացումն արհեստական էր` հաշվի առնելով տոնական օրերին պահանջարկի ավելացումը։ Այս կապակցությամբ նա նշել է, որ ՏՄՊՊՀ–ն պետք է զբաղվի այս հարցով ապրիլի 7–ին գների նոր հնարավոր բարձրացումը կանխելու համար, երբ Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության օրը։ ($1 – 414,54 դրամ) -0-