Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայաստանը 9 ամսում ստացել է ավելի քան 1,1 հազար տոննա մարդասիրական օգնություն՝ 79,6 միլիոն դոլար արժողությամբ

06.11.2024, 16:42
Հայաստանում մարդասիրական օգնության առաջատար երկրների եռյակում է ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան
Հայաստանը 9 ամսում ստացել է ավելի քան 1,1 հազար տոննա մարդասիրական օգնություն՝ 79,6 միլիոն դոլար արժողությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանն ստացել է 1145,2 տոննա մարդասիրական օգնություն՝ 31,513,3 մլն դրամի չափով։ Այս մասին հայտնում է ազգային վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, անցած տարվա 9 ամիսների ընթացքում մարդասիրական օգնության տեսքով հանրապետությունը ստացել է 880,1 տոննա բեռ՝ 5,274,0 մլն դրամի չափով։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում ստացված մարդասիրական օգնության արժեքով առաջատար երկրների եռյակում է ԱՄՆ-ը (43,312,1 հազար դոլար, մասնաբաժինը ընդհանուր ծավալում՝ 54,4%, 2023 թվականի հունվար-հունիսի համեմատ աճել է 18, 2 անգամ), Գերմանիան (8,098.0 հազար դոլար, մասնաբաժինը՝ 10.2%, աճը՝ 5.2 անգամ) և Ֆրանսիան (3,311,8 հազար դոլար, մասնաբաժինը՝ 4,1%, աճը՝ 2,8 անգամ)։

Մարդասիրական օգնության ծավալով Հայաստանն ամենաշատը ստացել է պլաստմասսա և իրեր դրանից, կաուչուկ և ռետինե արտադրանք (418,1 տոննա՝ 445,2 հազ. դոլարով), տեքստիլ և դրանից պատրաստված իրեր (144,3 տոննա՝ 2,108,3 հազար դոլար) և քիմիական և դրան կից արդյունաբերության արտադրանքներ (112,6 տոննա՝ 61,108,3 հազար դոլար արժեքով):