Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 9 ամսում տարեկան կտրվածքով կրճատվել է 2,8%–ով

25.10.2023, 14:48
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2023 թվականի ինն ամիսներին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2,8 տոկոսով
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 9 ամսում տարեկան կտրվածքով կրճատվել է 2,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2023 թվականի ինն ամիսներին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2,8 տոկոսով, հայտնում է Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 6 343,7 մլն/կՎտժ։

Ընդ որում, այս ցուցանիշը սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 3,9%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 18,5%-ով։-0-