Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 9 ամսում ավելացել է 3,9%–ով և շուրջ 4,3 մլրդ դրամ կազմել
04.11.2014,
15:31
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3,9 տոկոսով և կազմել մոտ 4 300,4 մլն դոլար, նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կայքում:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3,9 տոկոսով և կազմել մոտ 4 300,4 մլն դոլար, նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կայքում:
Միաժամանակ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 109,2 մլն դոլար` ավելանալով 1,9 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` շուրջ 3 191,3 մլն դոլար` ավելանալով 4,6 տոկոսով։ Արդյունքում՝ արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 1 825,1 մլն դոլար:
Ըստ նախնական տվյալների, ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 1 590,7 մլն դոլար:
Ըստ վիճակագրական տվյալների՝ արտահանման առավել ակնհայտ ցուցանիշներ են գրանցվել հետևյալ առևտրային խմբերում՝ «հանքահումքային արտադրանք»՝ 288,6 մլն դոլար (2013 թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ 7,1 տոկոսի անկում), «սննդամթերքի պատրաստի արտադրանք»՝ շուրջ 236,8 մլն դոլար (11,3 տոկոսի աճ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»՝ շուրջ 227,2 մլն դոլար (4,4 տոկոսի անկում), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած զարդեր»՝ 167,9 մլն դոլար (22.8 տոկոսի աճ) և այլն։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքախմբերում՝ «հանքահումքային արտադրանք»՝ մոտ 587,4 մլն դոլար (2013 թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ 4,1 տոկոսի անկում), «մեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»՝ 436,2 մլն դոլար (16,4 տոկոսի աճ), «ստորգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 273 մլն դոլար (6,6 տոկոսի աճ), «քիմիական արտադրություն և դրա հետ կապված արտադրության ճյուղեր»՝ 262,15 մլն դոլար (1,9 տոկոսի աճ), «սննդամթերքի պատրաստի արտադրանք»՝ մոտ 250 մլն դոլար (4,7 տոկոսի անկում) և այլն: ($1 –ը 411,21 դրամ)-0-