Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում օտարերկրյա ներդրումների համախառն ներհոսքը 9 ամսում շուրջ 616,7 մլրդ դրամ է կազմել

09.12.2014, 12:46
Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն ներհոսքը (որոնք չեն կատարվել բանկային համակարգի միջոցով և առանց պետական կառավարման համակարգի մասնակցության) 2014թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է մոտ 616,7 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում օտարերկրյա ներդրումների համախառն ներհոսքը 9 ամսում շուրջ 616,7 մլրդ դրամ է կազմել
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն ներհոսքը (որոնք չեն կատարվել բանկային համակարգի միջոցով և առանց պետական կառավարման համակարգի մասնակցության) 2014թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է մոտ 616,7 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ օտարերկրյա ներդրումների զուտ արտահոսքը (ստացված և մարված միջոցների տարբերություն ներդրումների մասով) նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 103,6 մլրդ դրամ։

Ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքն այս տարվա 9 ամսում կազմել է մոտ 311,5 մլրդ դրամ, իսկ ուղիղ օտարերկրյա ներդրումների զուտ արտահոսքը` 107,1 մլրդ դրամ։

ԱՎԾ–ի տվյալներով` իրական հատվածում կատարված համախառն օտարերկրյա ներդրումների մասով առաջատարը հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանն է։ Ռուսաստանի ներդրումները կազմել են մոտ 271 մլրդ դրամ։ Միաժամանակ այդ գումարից 235,4 մլրդ դրամը բաժին է ընկել ուղիղ օտարերկրյա ներդրումներին։

Հայաստանի տնտեսության իրական հատված կատարված համախառն օտարերկրյա ներդրումների մասով առաջատարների եռյակում են հայտնվել նաև Կիպրոսն ու Գերմանիան։

Կիպրոսի ներդրումները 2014թ.–ի 9 ամսում կազմել են մոտ 95,9 մլրդ դրամ, որից 3,1 մլրդ դրամը ուղիղ օտարերկրյա ներդրումներն են։

Գերմանիան հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում ներդրել է մոտ 84 մլրդ դրամ, որից ավելի քան 15,8 մլրդ դրամը ուղիղ օտարերկրյա ներդրումներն են։

ԱՎԾ տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումների մոտ 39 տոկոսը կամ 240,9 մլրդ դրամը բաժին է հասել էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և մաքրված օդի ապահովման ոլորտին (1 դոլարը` 452,5 դրամ)։--