Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

ԱՄԷ–ն հետաքրքրված է ներդրումներով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում

05.09.2017, 19:28
Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրված են ներդրումներով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում։
ԱՄԷ–ն հետաքրքրված է ներդրումներով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրված են ներդրումներով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում։

Այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նա նաև նշեց, որ ԱՄԷ–ն Հայաստանի տնտեսության մեջ կատարել է շուրջ 30 մլն դոլարի ներդրում։ Փոխնախարարի խոսքով, մինչև 2016 թ.–ի վերջ ներդրումները կազմել են 28,4 մլն դոլար, իսկ 2017 թ.–ի սկզբից` միայն 1,2 մլն դոլար։

«Ներդրումները հիմնականում իրականացվել են գյուղատնտեսական ոլորտում։ Այդ միջոցներով նախատեսված է հիմնել նոր ինտենսիվ պտղատու այգիներ», – ընդգծեց Ազիզյանը։–0–