Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱՄՀ–ն վատացրել է Հայաստանի տնտեսության աճի 2016 թ.–ի կանխատեսումը

12.04.2016, 20:50
ԱՄՀ–ն վատացրել է Հայաստանի տնտեսության աճի 2016 թ.–ի կանխատեսումը` հասցնելով 1,9 տոկոսի, նշվում է ԱՄՀ–ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) ապրիլյան զեկույցում։
ԱՄՀ–ն վատացրել է Հայաստանի տնտեսության աճի 2016 թ.–ի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱՄՀ–ն վատացրել է Հայաստանի տնտեսության աճի 2016 թ.–ի կանխատեսումը` հասցնելով 1,9 տոկոսի, նշվում է ԱՄՀ–ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) ապրիլյան զեկույցում։

2015 թ.–ի հոկտեմբերյան զեկույցում ԱՄՀ–ն 2016 թ.–ին ակնկալում էր Հայաստանի ՀՆԱ–ի աճ` 2,2 տոկոսի չափով։ Միաժամանակ այս տարվա ապրիլի 6–ին Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին  (Hossein Samiei) հանրապետության տնտեսության աճը կանխատեսում էր 2,25–2,5 տոկոսի չափով։

Ապրիլյան զեկույցի համաձայն` 2017 թ.–ին ԱՄՀ–ն Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 2,5 տոկոսի չափով։

Հայաստանում գնաճը 2016 թ.–ին կանխատեսվում է 2,6 տոկոսի չափով (նախկին կանխատեսումը` 3,4 տոկոս), իսկ 2017 թ.–ին` 4 տոկոսի չափով։

Զեկույցի վերլուծաբանները նվազեցրել են ԱՊՀ երկրների (այդ թվում` Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքմենստանի) տնտեսությունների աճի կանխատեսումը։ Այսպես, 2016 թ.–ին ԱՄՀ–ն ակնկալում է ԱՊՀ երկրների տնտեսությունների 1,1 տոկոսի անկում` հունվարյան զեկույցում նշված զրոյական աճի համեմատ (0,4 տոկոսի աճ, հոկտեմբերյան զեկույց)։ 2017 թ.–ին ԱՄՀ–ն կանխատեսում է ԱՊՀ երկրների տնտեսությունների վերականգնում` ՀՆԱ–ի 1,3 տոկոսանոց աճ։

Ըստ զեկույցի` 2016 թ.–ին Ռուսաստանում սպասվում է տնտեսության 1,8 տոկոսի անկում` հոկտեմբերյան զեկույցում նշված 0,6 տոկոսի անկման համեմատ, Ադրբեջանում ակնկալվում է 3 տոկոսի անկում` հոկտեմբերյան զեկույցում նշված 2,5 տոկոսի աճի համեմատ, Բելառուսում` 2,7 տոկոսի անկում` 2,2 տոկոսանոց անկման համեմատ։

Միաժամանակ Ղազախստանում ակնկալվում է 0,1 տոկոսի աճ` նախորդ զեկույցում նշված 2,4 տոկոսի աճի համեմատ, Ուզբեկստանում` 5 տոկոս` 7 տոկոսի համեմատ, Թուրքմենստանում` 4,3 տոկոս` 8,9 տոկոսի համեմատ, Ուկրաինայում` 1,5 տոկոս` 2 տոկոսի համեմատ, Վրաստանում` 2,5 տոկոս` 3 տոկոսի համեմատ, Տաջիկստանում` 3 տոկոս` 3,4 տոկոսի համեմատ, Ղրղըզստանում` 3,5 տոկոս` 3,6 տոկոսի համեմատ, Մոլդովայում` 0,5 տոկոս` 1,5 տոկոսի համեմատ։ –0–