Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Արմավիան» սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Միլան

20.04.2012, 14:23
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Միլան, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Միլան, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Չվերթը կիրականացվի հինգշաբթի օրերին Sukhoi Superjet 100 օդանավերով, որը մեկ տարի է, ինչ շահագործվում է «Արմավիա» ավիաընկերության կողմից: Առաջին չվերթն իրականացվել է ապրիլի 19-ին:

Սա դեպի Իտալիայի քաղաքներ արդեն երրորդ ուղղությունն է, քանի որ «Արմավիան» արդեն առաջին տարին չէ, որ չվերթեր է իրականացնում Երևան-Հռոմ-Երևան, Երևան-Վենետիկ-Երևան ուղղություններով:

«Արմավիան» ամռանը բացում է ևս երեք նոր ուղղություն՝ Երևան-Ամման-Երևան (չորեքշաբթի օրերին, սկսած հունիսի 6-ից), Երևան-Ամրիթսար-Երևան և Երևան-Ստոկհոլմ-Երևան:

Ամառային շրջանում վերականգնվում են նաև հետևյալ ուղղությունները՝ Երևան-Բիրմինհեմ-Երևան, Երևան-Հռոմ-Երևան, Երևան-Վենետիկ-Երևան, Երևան-Բարսելոնա-Երևան, Երևան-Լիոն-Երևան, Երևան-Փարիզ-Երևան, Երևան-Մարսել-Երևան: -0-