Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Արցախն ուրվագծում է հոլանդական ինտենսիվ գյուղատնտեսության փորձի ներմուծման և սերտ համագործակցության հեռանկարները

11.11.2013, 18:36
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն ու ԼՂՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանն աշխատանքային այցով մեկնել են Նիդեռլանդներ, ասվում է ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Արցախն ուրվագծում է հոլանդական ինտենսիվ գյուղատնտեսության փորձի ներմուծման և սերտ համագործակցության հեռանկարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն ու ԼՂՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանն աշխատանքային այցով մեկնել են Նիդեռլանդներ, ասվում է ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
 
CARD հիմնադրամի և հոլանդական Koenders and Partners ընկերության կողմից կազմակերպած այցն ուղղված է եղել աշխարհում առաջատարներից մեկը համարվող Հոլանդիայի գյուղատնտեսության զարգացման ուղղություններին ծանոթանալուն և հոլանդական կազմակերպությունների և ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության միջև կապերի հաստատմանը։

Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է Հոլանդիայի տարբեր քաղաքների անասնաբուծական մենատնտեսությունները, «Agrico» կարտոֆիլի սերմի կազմակերպությունը և մի շարք այլ ընկերություններ։

Ինչպես նշել է ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, այցելության արդյունքում ուրվագծվել են հոլանդական ինտենսիվ գյուղատնտեսության փորձի ներմուծման և սերտ համագործակցության հեռանկարները: -0-