Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանում բացվել է թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա

23.06.2015, 15:23
Թունաքիմիկատների որակի վերահսկողության` տարածաշրջանում իր տեսակով եզակի լաբորատորիա է բացվել Երևանում։
 Երևանում բացվել է թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Թունաքիմիկատների որակի վերահսկողության` տարածաշրջանում իր տեսակով եզակի լաբորատորիա է բացվել Երևանում։

Լաբորատորիան կառուցվել և զինվել է ՄԱԿ–ի (FAO) պարենային և գյուղատնտեսական կազմակերպության կողմից Հունաստանի կառավարության տրամադրած միջոցներով։ Նախագծի արժեքը կազմել է 2 մլն դոլար։

«Այս լաբորատորիան շատ կարևոր է, քանի որ թունաքիմիկլատների շուկայում իրավիճակը բարդ է, և շատ հաճախ մեր մենատնտեսությունները գոհ չեն դրանց որակից»,– ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Նրա խոսքով, մյուս կողմից շատ կարևոր է թունաքիմիկատների օգտագործումից հետո ստուգել դրանց մնացորդային քանակը գյուղատնտեսական արտադրանքում, ինչը կնպաստի բնակչության առողջության պահպանմանը և արտադրանքի որակի վերահսկողությանը, ընդհանուր առմամբ։

«Ես կարծում եմ, որ այս լաբորատորիայի գործարկումը թույլ կտա վերահսկել թունաքիմիկատների ամբողջ շուկան, ինչպես նաև կբարձրացնի սննդամթերքի անվտանգության մակարդակը»,– ասաց նա։

Նախարարը միաժամանակ պարզաբանեց, որ ստուգումը կիրականացնի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ստուգման անցկացման հայտ կարող են ուղղել, այդ թվում, առանձին սուբյեկտներ։ -0-