Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԵԿԳ ARARAT «Նաիրի» կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի Մոսկվայում կազմակերպված միջազգային մրցույթում

22.11.2016, 19:26
Մոսկվայում կայացած XX «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում» Երևանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի՝ Գրան Պրիի և ոսկե մեդալի։
ԵԿԳ ARARAT «Նաիրի» կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի Մոսկվայում կազմակերպված միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում կայացած XX «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում» Երևանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի՝ Գրան Պրիի և ոսկե մեդալի, հաղորդում է ԵԿԳ–ի մամուլի ծառայությունը։

Մրցույթին, որն անցկացվում էր «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 299 անուն գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ՝ ներկայացված աշխարհի 16 երկրներից՝ այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:

Մրցանակները շուտով կցուցադրվեն ԱՐԱՐԱՏ Թանգարանում:

ARARAT «Նաիրի» կոնյակը արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Այն արժանացել է մի քանի տասնյակ ոսկե մեդալների:

20 տարվա հնացման ARARAT «Նաիրի» կոնյակն ունի ազնվագույն, բարդ և բազմաշերտ փունջ, որտեղ կատարելապես հավասարակշռված են մայրընկույզի սուր երանգներ, մեղրի քաղցրությունն ու թեթև նրբահամ տաքդեղի հատիկը: Հնացում՝ 20 տարի: Թնդությունը ՝ 40%:

 ARARAT լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիռարմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից:

ARARAT կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:–0–