Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ԵՏՄ ընդհանուր բյուջեից Հայաստան փոխանցված ֆինանսական միջոցները կրճատվել են. թերթ

27.05.2016, 13:34
Ապրիլին ԵՏՄ ընդհանուր բյուջեից Հայաստանի փոխանցված ֆինանսական միջոցները կրճատվել են։
ԵՏՄ ընդհանուր բյուջեից Հայաստան փոխանցված ֆինանսական միջոցները կրճատվել են. թերթ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Ապրիլին ԵՏՄ ընդհանուր բյուջեից Հայաստանի փոխանցված ֆինանսական միջոցները կրճատվել են, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Այս տարվա ապրիլին ԵՏՄ ընդհանուր բյուջեից մաքսատուրքերի տեսքով Հայաստանը ստացել է ընդամենը 4,4 մլրդ դրամ, ինչը մոտ կես միլիարդով պակաս է անցած տարվա ապրիլի նույն ցուցանիշից», – գրում է թերթը։

Հայաստանը դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ 2015 թ.-ի հունվարի 2-ից: Այժմ կազմակերպության անդամ են նաև Ռուսատանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը ($1 - 477,79 դրամ): -0-