ԵԶԲ. Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 10 ամսում կազմել է 34,8 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2018 թ.–ի հունվար–հոկտեմբերին կատարվել է 34,8 մլրդ դրամ պակասուրդով։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի ամսական հաշվետվության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ 2017 թ.–ի հունվար–հոկտեմբերին բյուջեի պակասուրդը կազմում էր 127 մլրդ դրամ։
Ինչպես նշում են ԵԶԲ–ից, 2018 թ.–ին պետական ֆինանսների վիճակը բարելավվել է ինչպես նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտի աճի, այնպես էլ բյուջետային ծախսերի կրճատման հաշվին։
Պետական բյուջեի եկամուտները 10 ամսում կազմել են 1 066.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1 101.7 մլրդ դրամ։
Պետբյուջեի եկամտի համախառն ծավալը 2018 թ.–ին նախատեսված է 1 տրիլիոն 308 մլրդ դրամի չափով, ծախսերի ծավալը` 1 տրիլիոն 307 մլրդ դրամի չափով։ Պակասուրդը նախատեսված է 156,9 մլրդ դրամի չափով։ Տնտեսության աճը 2018 թ.–ին նախատեսված է 4,5%–ի սահմանում, իսկ գնաճը` 4%–ի սահմանում (±1,5%) ($1 – 485, 28 դրամ)։ -0-