Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Եվրասիական ինտեգրման դեմքը կարող էին դառնալ խոշոր ենթակառուցվածքային արդյունաբերական նախագծերն ու նորարարությունները. Վալովայա

23.10.2018, 17:19
Վալովայայի խոսքով, Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթվա» շրջանակում կազմակերպվել են հետաքրքիր բանավեճեր, և դրանց արդյունքը կդառնան հետագա առաջարկները, որոնք ուղղված են Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացմանը։
Եվրասիական ինտեգրման դեմքը կարող էին դառնալ խոշոր ենթակառուցվածքային արդյունաբերական նախագծերն ու նորարարությունները. Վալովայա

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական ինտեգրման դեմքը կարող էին դառնալ խոշոր ենթակառուցվածքային արդյունաբերական նախագծերն ու նորարարությունները, երեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ինտեգրման և մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։

Նա նշեց, որ այսօր ԵՏՄ երկրները քննարկում են զարգացման ուղղությունները, օրակարգային ռազմավարական մարտահրավերները, ինտեգրման խորացմանն ուղղված հարցերն ինչպես ներսում, այնպես էլ` հաշվի առնելով ԵՏՀ–ի կերպարի ձևավորումը գլոբալ համաշխարհային ասպարեզում։

Նրա խոսքով, Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթվա» շրջանակում կազմակերպվել են հետաքրքիր բանավեճեր, և դրանց արդյունքը կդառնան հետագա առաջարկները, որոնք ուղղված են Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացմանը։

«Այստեղ ընթանում է գաղափարների որոշակի ապրոբացիա, որոնք արտահայտում են բիզնեսի ներկայացուցիչները, փորձագիտական հանրությունն ու մեր պետությունները։ Բոլոր առաջարկները հնչում են մի քանի` շատ կարևոր թեմաների շուրջ։ Դրանցից մեկն այն է, որ աշխարհը շատ արագ փոխվում է, այն ամբողջովին այլ է, քան հինգ տարի առաջ, տարբերվում է այն պայմաններից, որոնցում մենք սկսել ենք Եվրասիական տնտեսական միությունը, և մենք պետք է շատ արագ արձագանքենք դրանց, պետք է հասկանանք, թե ինչպես պետք է հարմարվենք նոր տնտեսության պայմաններին», – ասաց Վալովայան։

Նա նաև նշեց, որ քննարկվել են նաև եվրասիական մայրցամաքային գործընկերությանը վերաբերող հարցերը, այսինքն` ԵՏՄ–ի երկխոսության կառուցումը ասիական և եվրոպական գործընկերների, Չինաստանի, Համագործակցության շանհայան կազմակերպության, Հարավ–արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, ԵՄ–ի հետ։

Նրա խոսքով, ԵՏՄ–ի շրջանակում մյուս կարևոր թեման ինտեգրման զարգացումն ու խորացումն է։

«Մենք պետք է հաղթահարենք առկա խնդիրները և առաջ շարժվենք, զարգացնենք համագործակցությունը, որպեսզի դառնանք նորարարությունների և ներդրումներ ներգրավող տարածք, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն ԵՏՄ–ի իրական արդյունքները», – ասաց Վալովայան։

Նա նաև նշեց, որ Եվրասիական ինտեգրման դեմքը կարող էին դառնալ խոշոր ենթակառուցվածքային արդյունաբերական նախագծերը։

«Եթե խոսենք խոչընդոտների մասին, ապա բիզնեսը միշտ արդարացիորեն նշում է, որ չնայած մենք ստեղծել ենք միասնական տնտեսական տարածք, այն դեռ գործում է որոշակի սահմանափակումներով, պարբերաբար առաջանում են արգելքներ, ընդ որում որոշ արգելքների հետ մենք պայքարում ենք, մյուսները կրկին հայտնվում են։ Դա ամենագլխավոր թեման է, որի մասին բարձրաձայնում է բիզնեսը», – ասաց Վալովայան։–0–