Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում փոքր ՀԷԿ–ի արտոնագրումը դյուրացվել է

16.10.2013, 14:14
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ է մտցրել փոքր ՀԷԿ–ի տեխնիկական հաշվետվությունների տրամադրման կարգի մեջ` «Էներգետիկայի մասին» օրենքում արված փոփոխությունների համաձայն։
Հայաստանում փոքր ՀԷԿ–ի արտոնագրումը դյուրացվել է
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ է մտցրել փոքր ՀԷԿ–ի տեխնիկական հաշվետվությունների տրամադրման կարգի մեջ` «Էներգետիկայի մասին» օրենքում արված փոփոխությունների համաձայն։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, ըստ նշված փոփոխությունների` ՀԷԿ–ի շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության համար` ավելի վաղ տրամադրվող առանձին արտոնագրերի փոխարեն այժմ տրամադրվում է միայն մեկ արտոնագիր (արտադրության համար), որը իր մեջ ներառում է շինարարության արտոնագիրը։

«Այս ամենի կապակցությամբ տրամադրվող տեխնիկական հաշվետվությունների կարգի խմբագրման անհրաժեշտություն է առաջացել», – նշել է նա։

ՀԾԿՀ տվյալների համաձայն` 2013 թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ Հայաստանում գործում է 144 փոքր ՀԷԿ` 237 440,2 կՎտ/ժ ընդհանուր հզորությամբ։–0–