Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ կառավարությունը հուսով է, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու

17.01.2017, 12:33
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում։
ՀՀ կառավարությունը հուսով է, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Պարբերականի տեղեկություններով, այդպիսի քաղաքական որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում, և դրա նպատակը Կարեն Կարապետյանի կառավարությանը աջակցություն ցուցաբերելն է։ Այդ աջակցության շնորհիվ Կարապետյանի դիրքերը Հայաստանի իշխանության մեջ և հանրության աչքում պետք է ամրապնդվեն։

«Եթե հաշվի առնենք, որ ամբողջ 2016 թվականի ընթացքում օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի ծավալը նույնիսկ դրա կեսը չի կազմել, ապա կարելի է ասել, որ այդ ներդրումը շատ «երևացող» կլինի և կծառայի իր նպատակին», – գրում է թերթը։ -0-