Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ փոխվարչապետ. կառավարության ծրագրում կոնկրետ ցուցանիշների հրապարակումը բլեֆ կլիներ

21.10.2016, 17:15
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը անտրամաբանական է համարել կառավարության ծրագրում թվային ցուցանիշների հրապարակումը:
ՀՀ փոխվարչապետ. կառավարության ծրագրում կոնկրետ ցուցանիշների հրապարակումը բլեֆ կլիներ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը անտրամաբանական է համարել կառավարության ծրագրում թվային ցուցանիշների հրապարակումը:

Ինչպես նշել է Գաբրիելյանը tert.am-ին տված հարցազրույցում, որպեսզի ծրագիրը ծածկի ժամանակահատված մինչև 2017 թվականը, ապա դրա վերաբերյալ տնտեսական ցուցանիշներ հրապարակելը ուղղակի տրամաբանական չէ:

Նրա խոսքով, ազդեցությունը, որը կառավարությունը կարող է ունենալ տնտեսական երևույթների վրա, պահանջում է որոշակի ժամանակահատված:

«Եթե կառավարությունը գար և ասեր, որ 2016-ին ես ապահովելու եմ այս ցուցանիշները, ապա դա կլիներ բլեֆ, որովհետև ազդել տնտեսական երևույթների վրա այդքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ անել», - ասել է Գաբրիելյանը:

Ինչպես նշել է փոխվարչապետը, դա հնարավոր է ունենալ միայն մի քանի տարվա ժամանակահատվածում, երբ որ կառավարության քաղաքականության միջոցառումներն արդեն տնտեսությունում կսկսեն իրականացվել, ինչն ազդեցություն կունենա տնտեսվարողների գործունեության վրա:

«Այդ իսկ պատճառով, հանրությանը չմոլորեցնելու համար արհեստածին ցուցանիշներ կառավարության ծրագրում 2016-ի կամ 2017-ի առաջին եռամսյակի համար ընդգրկված չեն», - պարզաբանել է Գաբրիելյանը:

ՀՀ ԱԺ-ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:

Կառավարության ծրագիրը ֆորմալ նախատեսված է կես տարվա կտրվածքով, քանի որ 2017 թ.-ի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա: -0–