Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն աշխատանքային այցով Մինսկում է

18.04.2017, 19:00
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Մինսկում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն աշխատանքային այցով Մինսկում է

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում ապրիլի 18-ին մասնակցել է Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի (ԿՏՀ ԿՎ) ղեկավարների խորհրդի 52-րդ, ԿՏՀ-ին կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի 23-րդ համատեղ նիստերին և «ТИБО-2017» հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների գծով 24-րդ միջազգային մասնագիտացված համաժողովի աշխատանքներին:

Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, համատեղ նիստերի ընթացքում քննարկվել են 2016թ. էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային գիտաժողովի (ВАСЭ–16) և Համաշխարհային փոստային միության (ВПС) 26-րդ համագումարի ԿՏՀ ԿՎ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2020թ. էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային գիտաժողովի (ВАСЭ-20) և 2018թ. ՀՄՄ լիագումար նիստի (ПК–18) և 2019թ. Ռադիոկապի համաշխարային
կոնֆերանսի (ВКР–19) ԿՏՀ ԿՎ նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

ԿՏՀ-ին կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Ղրղըզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի նախագահ Բակիտ Շերշեմբիևը նշանակվել են ԿՏՀ-ին կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի նախագահի տեղակալներ 2018թ. հուվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։

Հաջորդիվ տեղի է ունեցել «ТИБО-2017» համաժողովը։

«ТИБО»-ն հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ԱՊՀ և Բալթյան երկրներում խոշորագույն ցուցահանդեսային միջոցառումներից է։ 

Յուրաքանչյուր տարի համաժողովը գրավում է առաջատար բելառուսական և արտասահմանյան հեռահաղորդակցական սարքավորումների, համակարգիչներ արտադրողների, անվտանգության միջոցների և համակարգերի մասնագետների, ՏՀՏ ծառայությունների բազմաթիվ մատակարարողների ուշադրությունը:

«ТИБО-2017»-ի ընթացքում, բացի ցուցահանդեսային միջոցառումներից, տեղի են ունեցել նաև համատեղ սեմինարներ ու շնորհանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, աշխատանքային հանդիպումներ:

Այցի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարների հերթական նիստը, ինչպես նաև՝ երկկողմ հանդիպումներ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
ոլորտները համակարգող ղեկավարների հետ:–0–