Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչը կոչ է արել պահպանել անմեղության կանխավարկածը «ՀԿԵ» ՓԲԸ-ի և «Գազպրոմ-Արմենիա»–ի նկատմամբ. Թերթ

06.12.2018, 13:27
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն մեկնաբանել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների նկատմամբ իրավապահների շահերի հետ կապված իրավիճակը:
ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչը կոչ է արել պահպանել անմեղության կանխավարկածը «ՀԿԵ» ՓԲԸ-ի և «Գազպրոմ-Արմենիա»–ի նկատմամբ. Թերթ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն մեկնաբանել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների նկատմամբ իրավապահների շահերի հետ կապված իրավիճակը, հայտնում է «168 ժամ» օրաթերթը:

«Աղմուկը կա, բայց ապացույցներ չկան: Ես կողմնակից եմ, որ ամեն ինչ իրավական դաշտում տեղի ունենա: Հանցագործություն կա, հետաքննություն անցկցրեք, գնացեք դատարան: Միայն դատարանի որոշումից հետո կարելի է խոսել մեղքի մասին: Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Երբ հակառակն է արվում, դա բոլորին վախեցնում է, փոխում էսոցիալական ուղղվածությունը և ներդրումային կլիման», - ասել է նա:

Անդրադառնալով «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը` Բաբկոն նշել է, որ առաջին հերթին պետք է պարզել, թե ինչպես է երկրի ներսում գազի գինը կրկնակի աճում: «Ողջունում ենք հակակոռուպցիոն միջոցառումները, բայց ամեն ինչ պետք է իրավական մակարդակում լինի», - ասել է Բաբկոն:-0-