Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ–ում կոնյակի արտադրությունը 8 ամսում աճել է 60,7%–ով

03.10.2017, 19:48
Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2017 թ.–ի հունվար–օգոստոսին, 2016–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 60,7 տոկոսով։
ՀՀ–ում կոնյակի արտադրությունը 8 ամսում աճել է 60,7%–ով

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2017 թ.–ի հունվար–օգոստոսին, 2016–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 60,7 տոկոսով` կազմելով 18,4 մլն լիտր, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը

Վիճակագրական տվյալներով, նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն աճել է 35,2 տոկոսով` կազմելով 5,1 մլն լիտր։ Օղու արտադրությունը նվազել է 31,9 տոկոսով և կազմել 3,5 մլն լիտր։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 305 հազար լիտր շամպայն` 2016 թ.–ի հունվար–օգոստոսին գրանցված 253,9 հազար լիտրի համեմատ։ Բացի այդ, գարեջրի արտադրությունը կազմել է 15,7 մլն լիտր (9,6 տոկոսի աճ)։ Միաժամանակ վիսկիի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 849,7 հազար լիտր (17 տոկոսի անկում)։

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կազմել է 60,7 մլն լիտր, ինչը 31,4 տոոկսով ավելի է 2016 թվականի հունվար–օգոստոսի ցուցանիշից։–0–