ՀՀ վարչապետը հանձնարարեց կազմակերպել խաղողի մթերման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հանրապետության վերամշակող ձեռնարկություններում առկա է բավականին ժանգոտած կառավարման համակարգ։
Նա հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին կազմակերպել խաղողի մթերման գործընթացը:
«Մենք ամեն տարի այս խնդրի առաջ կանգնում ենք և ամեն տարի այս խնդիրն ակտուալ է: Հարկավոր է մշակել երկարաժամկետ հայեցակարգ», – ասաց Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ այսօր սա ակտուալ խնդիր է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկոն» ունի պարտավորություններ, որը չի կատարել:
ՀՀ վարչապետն իրական և համարձակ քայլեր է ակնկալում նոր նախարարներից>>
Վարչապետը նաև նշեց, որ քննարկվում են տարբեր տարբերակներ այդ խնդիրը լուծելու համար։
«Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթով պետք է ներկայանանք», – ասաց Կարապետյանը։
Նա նաև ընդգծեց, որ իր խորհրդական Հայկ Դավթյանը ներկայացրել է նոր մոտեցումներ` ամենօրյա վերահսկողության իրականացում։
«Մենք մեր վերամշակող ձեռնարկություններում ունենք, ինձ թվում է, բավականին ժանգոտած կառավարման համակարգ: Մանրամասն դրա մասին կխոսենք», – ասաց Կարապետյանը։ –0–