Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում. կվերականգնվի գների նախկին մակարդակը

29.11.2017, 12:43
Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից:
Հայաստանում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում. կվերականգնվի գների նախկին մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։

«Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն,  օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի   ազգաբնակչության նախատոնական պահանջարկը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մասնագետների վերլուծություններով`  նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է  2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի ներկրումների անհնարինության պատճառով:

«Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի թանկացման: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում», – հայտնում են նախարարությունից:

Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից: 

«Առաջիկայում ձեռնարկված միրջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը», – նշվում է հաղորդագրությունում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի թռչնաբույծների միությունը մշտադիտարկումներ են անցկացնում շուկայում:–0–