Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 1.5 մլրդ դոլար հատկացնելու որոշմանը
23.05.2014,
11:34
Համաշխարհային բանկը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 1.5 մլրդ դոլար հատկացնելու որոշմանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀԲ–ի տնօրենների խորհրդում Ուկրաինայի աջակցության երեք նախագծերի` այսօր կայացած քննարկումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 1.5 մլրդ դոլար հատկացնելու որոշմանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀԲ–ի տնօրենների խորհրդում Ուկրաինայի աջակցության երեք նախագծերի` այսօր կայացած քննարկումից հետո։
Ինչպես հատնել է ՀԲ մամուլի ծառայությունը, այդ երեք ծրագրի շրջանակում Կիևին ընդհանուր առմամբ կհատկացվի 1.48 մլրդ դոլար։ Խոսքը «զարգացման բնագավառում քաղաքականության», շրջանների մակարդակով ջեռուցման ցանցերի արդյունավետության բարձրացման և ուկրաինական քաղաքների ենթակառուցվածքների արդիականացման փոխառությունների մասին է։ Առաջին նախագիծը, ինչպես երևում է անվանումից, բյուջետափոխարինող բնույթ է կրում, մյուս երկուսը` նպատակային։ Առաջին նախագծի մասով Ուկրաինային կհատկացվի 750 մլն դոլար, երկրորդով` 382 մլն, երրորդով` 350 մլն։
Ինչպես կարծում է ՀԲ նախագահ Ջիմ Են Կիմը, Կիևի ներկայիս իշխանությունները «բարեփոխումների համապարփակ ծրագիր են մշակել»։ Նրանք «հավատարիմ են դրա կատարմանը Համաշխարհային բանկի Խմբի /կազմակերպությունների/ օժանդակությամբ», կարծում է Ջիմ Են Կիմը, ում խոսքն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Ըստ նրա, ՀԲ–ն «մեծացնում է Ուկրաինայի օժանդակությունը»` ձգտելով օգնել հանրապետությանը «տնտեսական վերականգնմանը հասնելու այս կարևոր ժամանակներում»։ «Երկրի առաջնորդները վճռականորեն տրամադրված են հասարակական ծառայությունների բարելավմանը և անհրաժեշտ բարեփոխումների օժանդակությանը»,– ասում է Ջիմ Են Կիմը։ Իր կողմից ՀԲ–ն «վճռականորեն տրամադրված է օգնել նրանց», այսինքն, նրանց, ովքեր այս պահին Կիևի իշխանության ղեկին են, ավելացրեց Ջիմ Են Կիմը։
ՀԲ մամուլի ծառայության վկայությամբ, այսօր համաձայնեցված նախագծերն Ուկրաինայի աջակցության ընդհանուր ծրագրի մասն են, որին համապատասխան, Կիևին նախատեսվում է մինչև տարեվերջ հատկացնել մինչև 3.5 մլրդ դոլար։ -0-