Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր

24.01.2017, 17:54
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:

Այդ մասին, angi.ru կայքի հաղորդմամբ, նշվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպմանը վերաբերող փաստաթղթերում:

«Հայաստանի գազամատակարարումը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից գազի մատակարարումից, որն իրականացվում է Վրաստանի տարածքով: 2016 թ.-ին գազի մատակարարումը կազմել է 1,87 մլրդ խորանարդ մետր (2015 թ.-ին` 1,92 մլրդ խորանարդ մետր)», - նշվում է փաստաթղթում:

ՌԴ կառավարության փաստաթղթերի համաձայն, երկու երկրների համագործակցության այլ խոշոր ոլորտներից է համագործակցությունը գազի շուկայում:

Մասնավորապես, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է ռուսական «Գազպրոմին», որի գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի շուկայում բնական գազի մատակարարման կազմակերպումն է: -0-