Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի փողի զանգվածի ծավալը փետրվարին ավելացել է 2 տոկոսով` հասնելով 2 204,4 մլրդ դրամի

31.03.2017, 17:18
Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2017 թ.–ի փետրվարին ավելացել է 2 տոկոսով` կազմելով մոտ 2 204,4 մլրդ դրամ։
Հայաստանի փողի զանգվածի ծավալը փետրվարին ավելացել է 2 տոկոսով` հասնելով 2 204,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2017 թ.–ի փետրվարին ավելացել է 2 տոկոսով` կազմելով մոտ 2 204,4 մլրդ դրամ։ 

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների հիման վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը փետրվարի վերջին կազմել է մոտ  360,5 մլրդ դրամ (0,8%-ի անկում), ցպահանջ ավանդները (դրամով) կազմել են 242,2 մլրդ դրամ (3,3%-ի աճ)։ 

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 470,8 մլրդ դրամ (4,8%-ի աճ): Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 1 130,7 մլրդ դրամ (1,5%-ի աճ)։

Միաժամանակ դրամային բազմարկիչը փետրվարի վերջին կազմել է 2.38 ($1- 483,87 դրամ)։ -0-