Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի 2017 թ.–ի պետբյուջեում ամրագրված ՀՆԱ–ի աճն անպայման կիրականացվի.Կարայան

14.02.2017, 16:45
Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2017 թ.-ին նախատեսված է 3,2 տոկոսի մակարդակում:
Հայաստանի 2017 թ.–ի պետբյուջեում ամրագրված ՀՆԱ–ի աճն անպայման կիրականացվի.Կարայան

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2017 թ.-ի պետական բյուջեում ամրագրված տնտեսական աճի ցուցանիշը պարտադիր իրականացվելու է, երեքշաբթի լրագրողներին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2017 թ.-ին նախատեսված է 3,2 տոկոսի մակարդակում: «Առնվազն պետբյուջեում ամրագրված տնտեսական աճի ցուցանիշը մենք կապահովենք: Ցանկանում եմ, որ մենք ավելի լավատեսական լինենք և չենթարկվենք այն բացասական ազդակներին, որ դա չի իրականացվի», - ասաց Կարայանը:

Նրա խոսքով, բոլոր նախատեսված ցուցանիշները պարտադիր կիրականացվեն և հնարավոր է, անգամ, գերակատարվեն:

«Անկախ այն բանից` ցանկանում են դա որոշ քաղաքական ուժեր, թե ոչ, մենք անպայման կկատարենք բյուջեում ամրագրված ցուցանիշը», - ասաց Կարայանը:

ՀՀ ԱԱԾ տվյալներով, 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 0,5 տոկոսով: Հայաստանի պետբյուջեի համաձայն, 2016 թ.-ին Հայաստանում ՀՆԱ–ի աճը կանխատեսվում է 2,2 տոկոսի սահմանում, իսկ 2017 թ.-ին` 3,2 տոկոսի սահմանում:

Վերջին տվյալներով, ՀԲ-ն Հայաստանի 2017 թ.-ի աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում, ՄԱԿ-ը` մինչև 2,7 տոկոս, Fitch-ը` 2,1 տոկոսի և ԱԶԲ-ն` 2,9 տոկոսի սահմանում: -0-