Հայաստանի ՀՆԱ–ի աճը տարվա արդյունքում կկազմի 2,5–3,5 տոկոս. նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2016 թ.–ի արդյունքում Հայաստանում պարտադիր կգրանցվի տնտեսական աճ 2,5-3,5 տոկոսի սահմանում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Նա նաև նշեց, որ տնտեսական աճը հարկավոր է դիտարկել ըստ ոլորտների և զարգացման հեռանկարների։
Գաբրիելյանի խոսքով` առաջին կիսամյակում առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել լեռնահանքային արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում և որոշա չափով նաև ծառայությունների և զբոսաշրջության ոլորտում։
«Հարկավոր է ավելի մանրամասն, ըստ ձեռնարկությունների, դիտարկել առավել հեռանկարային ուղղությունները։ Սակայն, ընդհանուր առմամբ, տարվա արդյունքում կգրանցվի աճ, որտեղ արտահանման մասնաբաժինը կլինի ավելի բարձր, քանի երբևէ եղել է», – ասաց Գաբրիելյանը։
ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում տնտեսական աճը 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1,5 տոկոս` տարվա առաջին երեք ամսում գրանցված 4,5 տոկոսի համեմատ։
Ըստ պետբյուջեի` ՀՆԱ–ի աճը Հայաստանում 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի սահմանում։ Միաժամանակ Հայաստանի իշխանությունները ներկայացնում են լավատեսական կանխատեսումներ և 2016 թ.–ի արդյունքում ակնկալում 4 տոկոսի տնտեսական աճ։ ՀԲ–ի վերջին կանխատեսման համաձայն` հանրապետության տնտեսական աճը 2016 թ.–ին կկազմի 1,9 տոկոս, ԱՄՀ–ն ևս կանխատեսում է 1,9 տոկոս, ՎԶԵԲ–ը` 2 տոկոս, ԵԶԲ–ն` 2,6 տոկոս, Fitch–ը` մինչև 2 տոկոս, Moody’s–ը 2016 թ.–ին կանխատեսում է ՀՆԱ–ի աճի դանդաղում մինչև 2,2 տոկոս։
ՀՀ ԿԲ–ին իր վերջին կանխատեսման մեջ Հայաստանի տնտեսության աճը 2016 թ.–ին գնահատում է 2,8-3,4 տոկոսի սահմանում։ –0–