Հայաստանի առևտրային պակասուրդը 11 ամսում ավելացել է մոտ 25%–ով` հասնելով 2 319 մլն դոլարի
20.12.2018,
20:29
Հայաստանի առևտրային պակասուրդը 2018 թ.–ի 11 ամսում կազմել է 2 319 մլն դոլար` 2017 թ.–ի 11 ամսում գրանցված 1 859,4 մլն դոլարի համեմատ` ավելանալով 24,7%–ով։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային պակասուրդը 2018 թ.–ի 11 ամսում կազմել է 2 319 մլն դոլար` 2017 թ.–ի 11 ամսում գրանցված 1 859,4 մլն դոլարի համեմատ` ավելանալով 24,7%–ով։ Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տվյալները։
ԱՎԿ–ի տվյալներով, Հայաստանից իրականացվող արտահանումը 2018 թ.–ի 11 ամսում կազմել է 2 202.3 մլն դոլար, ինչը 9,8%–ով ավել է 2017 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ներկրումը կազմել է 4 521,3 մլն դոլար` ավելանալով 24,2%–ով։
2018 թ.–ի նոյեմբերին, 2017 թ.–ի նոյեմբերի համեմատ, Հայաստանից իրականացված արտահանումը նվազել է 5%–ով, իսկ ներկրումն աճել է 12,5%–ով։ ($1 – 484,55 դրամ) -0-