Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 5 ամսում աճել է 6,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի հունվար–մայիսին կազմել է շուրջ 1 892,7 մլն դոլար` 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6,8 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Ընդ որում, պաշտոնական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է մոտ 656,9 մլն դոլար` 2015 թվականի հունվար-մայիսի համեմատ աճելով 20,1 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` մոտ 1 235,8 մլն դոլար` աճելով 0,9 տոկոսով։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 578,9 մլն դոլար:
Նախնական տվյալների համաձայն, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն ՖՕԲ-ի գներով (ապրանքի մատակարարման պայման, որի համաձայն վաճառողը վճարում է փոխարդման, ապահովագրման, ինչպես նաև մաքսային բոլոր ծախսերը` մինչ ապրանքի ժամանումը նավի տախտակամած. «ԱՌԿԱ») հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 388,6 մլն դրամ:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը ԱՊՀ երկրների հետ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 600,2 մլն դոլար (մասնաբաժինը` 31,7 տոկոս և 14,8 տոկոսի աճ), ընդ որում, Ռուսաստանի հետ առևտուրը կազմել է 536,1 մլն դրամ (20,1 տոկոսի աճ), Ուկրաինայի հետ` 39,9 մլն դոլար (20,5 տոկոսի անկում) և Թուրքմենստանի հետ` մոտ 8,2 մլն դոլար (3,9 տոկոսի աճ), Բելառուսի հետ` 10,8 մլն դոլար (13,2 տոկոսի անկում):
ԵՄ-ի երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը 2016 թ.-ի հունվար-մայիսին կազմել է մոտ 462,3 մլն դոլար (մանսաբաժինը` 24,4 տոկոս և 2,4 տոկոսի աճ), իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է 830,1 մլն դոլար (մասնաբաժինը` 43,9 տոկոս և 4,1 տոկոսի աճ):
Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առավել նշանակալի հաշվետվություններ ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում` «լեռնահանքային արդյունաբերություն»` մոտ 183 մլն դոլար (5,1 տոկոսի անկում), «պատրաստի սննդամթերք»` մոտ 142,8 մլն դոլար (38,3 տոկոսի աճ) և «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, քանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված արտադրանք»` մոտ 127,4 մլն դոլար (81,8 տոկոսի աճ):
Միաժամանակ, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2016 թ.-ի հունվար-մայիսին գերիշխում էր հետևյալ առևտրային խմբերի արտադրանքների ներկրումը` «լեռնահանքային արդյունաբերություն»` մոտ 243,9 մլն դոլար (5,7 տոկոսի անկում), «ավտոմեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»` մոտ 155,8 մլն դոլար (13,9 տոկոսի աճ), «պատրաստի սննդամթերքի արտադրություն»` 132,7 մլն դոլար (25,8 տոկոսի աճ) ($1 – 476,33 դրամ)։ -0-