Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի և Իրանի միջև դյուրացված մաքսային դարպաս է գործելու

12.09.2017, 15:54
ՀՀ ԱԺ–ն աշնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ վավերացրել է Իրանի հետ դյուրացված մաքսային դարպասի գործարկման համաձայնագիրը։  
Հայաստանի և Իրանի միջև դյուրացված մաքսային դարպաս է գործելու

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն աշնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ վավերացրել է Իրանի հետ դյուրացված մաքսային դարպասի գործարկման համաձայնագիրը։  

Մեղրի–Նուրդուզ դարպացի համատեղ օգտագործման համաձայնագիրը ստորագրվել է Երևանում 2016 թ.–ին։

Ըստ համաձայնագրի` սահմանի մի կողմում բեռի ստուգման դեպքում չի պահանջվում կրկնակի և ուշադիր ստուգում սահմանի մյուս կողմում։

ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագրին հուլիսի 13–ին։–0–