Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի կառավարությունը տրամադրել է ավելի քան 2 մլն դոլար Վարդենիս-Մարտակերտ «կյանքի ճանապարհի» վերանորոգման համար

06.04.2016, 15:18
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել տրամադրել 1 մլրդ դրամ` ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վարդենիսյան հատվածի վերանորոգման համար:
Հայաստանի կառավարությունը տրամադրել է ավելի քան 2 մլն դոլար Վարդենիս-Մարտակերտ «կյանքի ճանապարհի» վերանորոգման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել տրամադրել 1 մլրդ դրամ (ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար)` ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վարդենիսյան հատվածի վերանորոգման համար:

Վերանորոգման աշխատանքների առաջին փուլի միջոցները, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի առաջարկով, տրամադրվել են կառավարության Պահուստային հիմնադրամից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Քարվաճառի տարածքով անցնող այդ մայրուղին կարևոր ռազմավարական նշանակություն ունի:

«Մենք որոշեցինք աշխատանքներն ավարտել այս տարի: Սա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականն է», - ասել է Աբրահամյանը:

Միջոցները տնօրինելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2016 թ.-ի վերջին: Այն անվանում են նաև «կյանքի ճանապարհ»։

Աշխատանքներն ավարտելու օպերատիվությունը դարձավ էլ ավելի արդիական ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության վերջին սրման կապակցությամբ: Այս ճանապարհը կարևոր է ոչ միայն անվտանգության տեսանկյունից, այլ նաև` Լեռնային Ղարաբաղի, հատկապես` հյուսիսարևելյան տարածաշրջանների տնտեսական զարգացման համատեքստում:

Ճանապարհի վերակառուցման ծրագրի համար գումարներ են հատկացվել 2013-2014 թթ.-ին, որոնք հավաքվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնների ընթացքում, ինչպես նաև գումարներ են տրամադրվել են Հայաստանի և ԼՂՀ կառավարությունների կողմից:

Վերանորոգումը ճանապարհի 12 հատվածերում իրականացնում են միաժամանակ հինգ շինարարական ընկերություններ: Նախկինում դժվարանցանելի 116 կիլոմետրանոց  ճանապարհն ունի 10 մետրից ավելի լայնություն, որից յոթ մետրը կլինի ասֆալտապատ երթևեկելի հատված (1 դոլար - 481,94 դրամ) : -0-