Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայաստանի ներքին ապրանքաշրջանառությունը հունվար–փետրվարին նվազել է 1,8 տոկոսով` կազմելով 264,3 մլրդ դրամ

01.04.2016, 20:24
Հայաստանի ներքին ապրանքաշրջանառությունը 2016 թ.–ի հունվար–փետրվարին կազմել է մոտ 264,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1,8 տոկոսով։
Հայաստանի ներքին ապրանքաշրջանառությունը հունվար–փետրվարին նվազել է 1,8 տոկոսով` կազմելով 264,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին ապրանքաշրջանառությունը 2016 թ.–ի հունվար–փետրվարին կազմել է մոտ 264,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Ըստ հաղորդագրության` նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել մոտ 59 տոկոս կամ 155,9 մլրդ դրամ։ Միաժամանակ այս տարվա հունվար–փետրվարին մանրածախ առևտրի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 5,1 տոկոսով։ 

Մեծածախ առևտրի մասնաբաժինը կազմում է 38 տոկոս կամ մոտ 100,5 մլրդ դրամ (3,5 տոկոսի աճ)։ 

Մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (73,8 տոկոս կամ 115,1 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացված առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով առևտրի ծավալը կազմել է ավելի քան 10,7 մլրդ դրամ կամ մանրածախ առևտրի ընդհանուր ծավալի 6,9 տոկոսը ($1 –  480,61 դրամ)։  –0–