Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը յոթ ամսում նվազել է 0,4%-ով` կազմելով 1 174 մլրդ դրամ

05.09.2016, 14:19
Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2016թ.–ի հունվար-հուլիսին կազմել է շուրջ 1 174 մլրդ դրամ:
Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը յոթ ամսում նվազել է 0,4%-ով` կազմելով 1 174 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2016թ.–ի հունվար-հուլիսին կազմել է շուրջ 1 174 մլրդ դրամ ` նվազելով 0,4 տոկոսով, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։ 

Հաղորդագրության համաձայն, նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել շուրջ 55,7 տոկոս կամ մոտ 653,7 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար–հուլիս ամսիներին գրանցված ցուցանիշի համեմատ նվազելով 4,6 տոկոսով։ 

Միաժամանակ, հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալից մեծածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 40,6 տոկոս կամ մոտ 476,4 մլրդ դրամ (4,8 տոկոսի աճ)։  

Վիճակագրական տվյալների համաձայն, մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (76 տոկոս կամ 496,7 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացվող առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող առևտրի ծավալը կազմել է ավելի քան 41,5 մլրդ դրամ կամ 6,4 տոկոս։ (1 դոլարը` 474,78 դրամ): -0-