Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս. նախարարություն

28.12.2016, 18:31
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս. նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:

Նրա խոսքով, այս ցուցանիշը կապահովվի մեծամասամբ արդյունաբերական ոլորտի ցուցանիշների աճի հաշվին:

«2016 թ.-ի վերջին եռամսյակում Հայաստանից արտահանման աճը հաշվի առնելով` տնտեսական աճը տարվա վերջի արդյունքներով շատ ցածր կլինի», - ասաց Կարայանը:

Ընդ որում, նա նշեց, որ 2017 թ.-ին նախարարությունը հիմնական շեշտը կդնի արդյունաբերության աճի վրա, ինչի համար հարկավոր է ապահովել արտահանման աճը:

«Մենք հույս ունենք, որ համագործակցության և առևտրի ընդլայնման հետ կապված նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում մենք կկարողանանք առնվազն պահպանել արտահանման ներկայիս տեմպը, ինչը ևս կհանգեցնի արդյունաբերության տեմպի աճի», - ասաց Կարայանը:

Նրա խոսքով, դա թույլ կտա ապահովել պետբյուջեում նախատեսված տնտեսական աճի ցուցանիշը 2017 թ.-ին 3-3,2 տոկոսի սահմանում:

Օրերս ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ևս բարձրաձայնեց իր կանխատեսումը տնտեսական աճի վերաբերյալ, որը համընկնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կանխատեսման հետ` 0,5 տոկոս 2016 թ.-ի արդյունքներով:

Երկրի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ–ի աճը 2016 թվականի արդյունքներով ծրագրված է 2.2 տոկոսի մակարդակում, 2017 թ.-ին` 3.2% մակարդակում։ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում են երկրի 1.9 տոկոսանոց տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 2 տոկոսանոց աճ, իսկ Եվրասիական զարգացման բանկը` 2.-2.5 տոկոսի մակարդակում։ ՀՀ ԿԲ-ն իր վերջին կանխատեսման մեջ Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ին գնահատում է 1,5-2,6 տոկոսի մակարդակում: -0-