Հայաստանի տնտեսական ակտիվությունն առաջին եռամսյակում ավելացել է 5,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2016 թ.–ի հունվար–մարտի օպերատիվ վիճակագրական տվյալներով, ավելացել է 5,5 տոկոսով` 2015թ .–ի նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԱՎԾ–ի տվյալներով` 2016 թ.–ի հունվար–մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գների 1,4 տոկոսի անկում, իսկ արդյունաբերական արտադրանքի գները կրճատվել են 3,9 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է մոտ 305,3 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք (2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` 8,9 տոկոսի աճ)։
Միաժամանակ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 71,2 մլրդ դրամ (3,3 տոկոսի աճ), շինարարության ծավալը` մոտ 42,1 մլրդ դրամ (2,2 տոկոսի անկում), ներքին առևտրաշրջանառությունը` 434,5 մլրդ դրամ (1,1 տոկոսի անկում) և ծառայությունների ծավալը` մոտ 270,7 մլրդ դրամ (9,6 տոկոսի աճ)։
Ըստ բյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով։ –0–