Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 10 ամսվա ընթացքում ավելացել է 3,5%–ով

20.11.2015, 19:15
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015 թ.–ի հունվար–հոկտեմբերին ավելացել է 3,5 տոկոսով։
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 10 ամսվա ընթացքում ավելացել է 3,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015 թ.–ի հունվար–հոկտեմբերին ավելացել է 3,5 տոկոսով` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ 

Սպառողական գների աճը տասը ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,4 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 1 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 1 063 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք (4,6 տոկոսի աճ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ)։

Միաժամանակ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 857,7 մլրդ դրամ (11,6 տոկոսի աճ), շինարարության ծավալը կազմել է մոտ 304,3 մլրդ դրամ (0,1 տոկոսի աճ), ներքին առևտրի շրջանառությունը` 1 816,7 մլրդ դրամ (6,4 տոկոսի նվազում) և ծառայությունների ծավալը` մոտ 960,1 մլրդ դրամ (2,8 տոկոսի աճ)։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել է մոտ 3 900,9 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 20,4 տոկոսով։

Ըստ բյուջեի` ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում։–0–