Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 5 ամսում ավելացել է 5,5%–ով

20.06.2016, 14:35
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2016 թ.–ի հունվար–մայիսի նախնական վիճակագրական տվյալներով, ավելացել է 5,5 տոկոսով` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 5 ամսում ավելացել է 5,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2016 թ.–ի հունվար–մայիսի նախնական վիճակագրական տվյալներով, ավելացել է 5,5 տոկոսով` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալներով, սպառողական գները 2016 թ.–ի հունվար–մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 1,6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները կրճատվել են 3,1 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է մոտ 533 473,6 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք (2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` 8,8 տոկոսի աճ)։

Միաժամանակ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 175 146,6 մլն դրամ (4,7 տոկոսի աճ), շինարարության ծավալը` մոտ 90 376,5 մլն դրամ (7,9 տոկոսի անկում), ներքին առևտրաշրջանառությունը` 774 331,5 մլն դրամ (0,1 տոկոսի անկում) և ծառայությունների ծավալը` մոտ 468 046,7 մլրդ դրամ (8,6 տոկոսի աճ)։

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թ.–ի հունվար–մայիսին կազմել է մոտ 1 892,7 մլն դոլար` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 6,8 տոկոսով։ 

Ըստ բյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով։ –0–