Հայաստանից Իրանի տարածքով կենդանիներ կարտահանվեն
25.12.2019,
14:41
Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման ճանապարհը բաց է
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման ճանապարհը բաց է: Այս մասին հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:
«Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի տնտեսության զարգացումը խթանելու ճանապարհին: Դա նշանակում է, որ տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար:
«Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը: Կենդանիների տարանցիկ տեղափոխումը կիրականացվի միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-