Հայաստանից ադամանդների արտահանման ծավալը առաջին կիսամյակում ավելացել է 2,3 անգամ
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանից ադամանդների արտահանման ծավալը 2016 թ.–ի առաջին կիսամյակի վերջին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,3 անգամ` կազմելով 69,5 հազար կարատ: Այս մասին վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները։
Վիճակագրական տվյալներով, 2016 թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում արտահանված ադամանդների մաքսային արժեքը կազմել է 45 մլն դոլար` 2015 թ.–ին գրանցված 29,7 մլն դոլարի համեմատ։
Հայաստանից արտահանված ադամանդների հիմնական մասնաբաժինը բաժին է հասնում Բելգիային, ՌԴ–ին և ՄԱԷ–ին` մոտ 72,1 տոկոս։ Միաժամանակ Ռուսաստան և ՄԱԷ արտահանվող ադամանդների ծավալը ընթացիկ ժամանակահատվածում ավելացել է, իսկ Բելգիա արտահանվող ադամանդների ծավալն` կրճատվել։
Այսպես, Ռուսաստան ադամանդների մատակարարման ծավալը 2016 թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 38,8 մլն դոլարի մոտ 9,9 հազար կարատ` 2015 թ.–ի համարժեք ժամանակահատվածում գրանցված 1,6 մլն դոլարի 3 հազար կարատի համեմատ։ Հայաստանից ՄԱԷ ադամանդների արտահանման ծավալը կազմել է 2,3 հազար կարատից (6,9 մլն դոլար)` նախորդ տարում գրանցված 1,6 հազար կարատի (727,4 հազար դոլար) դիմաց:
2016 թ.-ի առաջին կիսամյակում Բելգիա է արտահանված ադամանդների ծավալը կրճատվել է 15,6 մլն դոլարի 9,9 հազար կարատից մինչև 15,8 մլն դոլարի 9,5 հազար կարատի։
ԱՎԾ–ի տվյալներով, Հայաստանից հաշվետու ժամանակահատվածում իրականացված արտահանման ծավալը կազմել է մոտ 815 մլն դոլար` նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ աճելով 16,7 տոկոսով ($1 – 474,26 դրամ): –0–