Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում գազի սպառման ծավալները շարունակում են նվազել. թերթ

13.09.2016, 14:48
Հայաստանում 2016 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, բնական գազի սպառման ծավալները նվազել են ավելի քան12 տոկոսով:
Հայաստանում գազի սպառման ծավալները շարունակում են նվազել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2016 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, բնական գազի սպառման ծավալները նվազել են ավելի քան12 տոկոսով, հայտնում է  «Ժողովուրդ» թերթը։

Պարբերականը, հղում անելով պաշտոնական աղբյուներերի, հաղորդում է, որ էներգետիկայի ոլորտի սպառած գազի ծավալների կտրուկ՝ 36 տոկոսով նվազումից բացի՝ նվազել են նաև արդյունաբերության և գազալցակայանների սպառած գազի ծավալները։

Ընդ որում, հատկապես գազալցակայանների սպառած գազի ծավալների անկման փաստն ուշագրավ է, քանի որ վերջին տարիներին այդ ցուցանիշը միմիայն աճել է, ինչը բացատրվում էր Հայաստանում գազով շահագործվող ավտոմեքենաների թվի անընդհատ աճով։

«Սակայն այս տարի առաջին անգամ գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ցուցանիշը անցած տարվա համեմատ նվազել է 9 միլիոն 500 հազար խորանարդ մետրով», - նշում է պարբերականը։

Ինչպես նշում է պարբերականը, դա ուղղակի փաստում է, որ Հայաստանում բնակչության թիվը գնալով ավելի է նվազում, հետևաբար շահագործվող ավտոմեքենաների թիվը նույնպես պակասում է», – գրում է թերթը։ -0-