Հայաստանում անհրաժեշտ է մշակել տնտեսական քաղաքականության դոկտրին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարության հիմնական խնդիրն է մշակել տնտեսական քաղաքականության դոկտրին, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Նախարարի խոսքով` այսօր գոյություն ունի անհամապատասխանություն նախարարության ստանձնած լիազորություններ և պարտականությունների ու դրա համար նախատեսված ֆինանսավորման և լիազորությունների հետ։
«Այս հարցում այսօր հիմնական խնդիրն է ապահովել լիարժեք և արդյունավետ համակարգ։ Մշակվում է տնտեսական քաղաքականության դոկտրին», – ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` դոկտրինը կդառնա նախարարության հիմնական փաստաթուղթը, որը սահմանում է սոցիալական և տնտեսական քաղաքականության բոլոր ուղղությունները։
Նա նաև կոչ արեց տեղեկացնել նախարարությանը կոռուպցիայի հնարավոր բոլոր դեպքերի և Էկոնոմիկայի նախարարության կազմում ներառված կառույցների խախտումների մասին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս պահին համակարգում է 30 ոլորտ, որոնց աջակցության նպատակով 2016 թ.–ի պետբյուջեից հատկացվել է 2 մլրդ դրամ։ –0–