Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսում ավելացել է 4,6%–ով` հասնելով 1 062,9 մլրդ դրամ
03.12.2015,
12:37
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 10 ամսում կազմել է 1 062,9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,6 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 10 ամսում կազմել է 1 062,9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,6 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԱՎԾ–ի տվյալների համաձայն` արտադրության հիմնական աճը պայմանավորված է լեռնահանքային արդյունաբերության ոլորտի և բաց քարհանքերի մշակման ավելացմամբ (42,7 տոկոսով)` հասնելով 181,9 մլրդ դրամի, մասնավորապես մետաղական հանքաքարի արդյունահանումն ավելացել է 43,7 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը կրճատվել է 4,2 տոկոսով` կազմելով 672,4 մլրդ դրամ։
Միաժամանակ էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշով և լավորակ օդով մատակարարումը հունվար–հոկտեմբերին ավելացել է 3,7 տոկոսով` հասնելով 191,4 մլրդ դրամի, իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման գծով ծավալները ավելացել են 10 տոկոսով` հասնելով 17,2 մլրդ դրամի ($1 – 482,93 դրամ)։–0–