Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 7 ամսում ավելացել է 7,9%–ով` հասնելով 777,4 մլրդ դրամ

05.09.2016, 12:34
Հայաստանում 2016 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 777 449 մլրդ դրամ:
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 7 ամսում ավելացել է 7,9%–ով` հասնելով 777,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2016 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 777 449 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,9 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ–ն։ 

ԱՎԾ–ի տվյալների համաձայն, արտադրության հիմնական աճը պայմանավորված է լեռնահանքային արդյունաբերության ոլորտի և բաց քարհանքերի մշակման ավելացմամբ (19 տոկոսով)` հասնելով 144,3 մլրդ դրամի, մասնավորապես մետաղական հանքաքարի արդյունահանումն ավելացել է 18,9 տոկոսով։ 

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը աճել է 3,5 տոկոսով` կազմելով 469 մլրդ դրամ։

Միաժամանակ էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշով և լավորակ օդով մատակարարումը հունվար–հուլիսին ավելացել է 12,3 տոկոսով` հասնելով 151,7 մլրդ դրամի, իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման գծով ծավալները ավելացել են 7,1 տոկոսով` հասնելով 12,5 մլրդ դրամի ($1 – 474,78 դրամ)։–0–