Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում արտահանումը 4 ամսում ավելացել է 21,7%–ով, իսկ ներկրումը` 18,4%–ով

20.05.2016, 16:13
Հայաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2016 թ.–ի հունվար–ապրիլին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 19,4 տոկոսով` կազմելով մոտ 1 669,3 մլն դոլար։
Հայաստանում արտահանումը 4 ամսում ավելացել է 21,7%–ով, իսկ ներկրումը` 18,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2016 թ.–ի հունվար–ապրիլին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 19,4 տոկոսով` կազմելով մոտ 1 669,3 մլն դոլար։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ–ի տվյալներով` արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 512,6 մլն դոլար` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21,7 տոկոսով։

Միաժամանակ ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 18,4 տոկոսով` կազմելով մոտ 1156,7 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն հունվար–ապրիլին կազմել է 644,1 մլն դոլար։ –0–