Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

Հայաստանում բենզինի գներն ապրիլին նվազել են 1,8 %-ով

06.05.2016, 16:58
Հայաստանում բենզինի գները 2016 թ.–ի ապրիլին, մարտի համեմատ, նվազել են 1,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում բենզինի գներն ապրիլին նվազել են 1,8 %-ով

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի գները 2016 թ.–ի ապրիլին, մարտի համեմատ, նվազել են 1,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։ 

Միաժամանակ դիզելային վառելիքի գները հաշվետու ամսում նվազել են 2,0 տոկոսով։ 

ԱՎԾ–ի տվյալներով` 2016 թ.–ի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, բենզինը էժանացել է 12,1 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը` 14,5 տոկոսով։ 

Ընդհանուր առմամբ, Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2016 թ.–ի ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,3 տոկոսով։ –0–