Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 5 ամսում ավելացել է 88 տոկոսով

12.07.2016, 16:07
Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2016 թ.–ի հունվար–մայիսին կազմել է 6 596,1 հազար տոննա` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 88 տոկոսով։
Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 5 ամսում ավելացել է 88 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2016 թ.–ի հունվար–մայիսին կազմել է 6 596,1 հազար տոննա` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 88 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

Վիճակագրական տվյալներով` 2016 թ.–ի հունվար–մայիսին բեռնափոխադրումների համախառն ծավալում 74,5 տոկոսը կամ 4 915,1 հազար տոննան բաժին է հասել ավտոմոբիլային տրանսպորտին, 15,5 տոկոսը կամ 1 024,9 հազար տոննան` երկաթուղային տրանսպորտին, շուրջ 9,9 տոկոսը կամ 651 հազար տոննան` մայրուղային խողովակաշարային տրանսպորտին և 0,1 տոկոսը կամ մոտ 5,1 հազար տոննան` օդային տրանսպորտին։

Վիճակագրական տվյալներով` բեռների շրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 527,3 մլն տոննա/կմ` 2015 թ.–ի հունվար–մայիսի համեմատ ավելանալով 1,8 տոկոսով ($1 – 476,74 դրամ)։ -0-